Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
24.07.2014 | 17:59

Հաստատել է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործ¬ման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն լինելու է ոչ միայն զուտ թանգարան, այլև ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այցելուների առջև իր դռները կբացի 2014-ի տարեվերջին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ